«Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծ որսալու հանգամանքով նշանակվել է քննություն
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տվյալներն իրացնելիս Ազատավան գյուղի մի բնակչի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության ծառայող է, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր» տիպի 5.45 մմ տ/չ, ակոսափող հրազենով սպանել է բեզոարյան այծին, այնուհետև մորթել և տեղափոխել է տուն, իսկ հաջորդ օրը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի մի բնակչի տուն՝ մշակելու նպատակով:
Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, ներկայացրել է հրազենը և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել է ծառայողական քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...