Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել
ՀՀ պատվիրակության Չինաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է միջտարածաշրջանային հուշագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետությունից պատվիրակությունը ներկայացնում են ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Սերգեյ Ավանեսովը: Պատվիրակությունը դեկտեմբերի 12-16-ը մասնակցում է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» միջազգային ցուցահանդեսին:
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, միջոցառման շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինի միջև ստորագրվել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր։
Համաձայնագիրը գործնական քայլ է երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում՝ առևտրատնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, հանքարդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծերի իրականացման առումով։
Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են խթանել առևտրատնտեսական համագործակցությունը՝ ստեղծելով համապատասխան պայմաններ համատեղ բիզնեսի և ներդրումների համար, իրենց լիազորությունների շրջանակներում նպաստելու են գործարար շրջանակների միջև ուղղակի շփումների հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...