Երևանում երթուղայինի դուռն ընկել է ընթացքի ժամանակ․ քաղաքապետարանի արձագանքը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում թիվ 15 երթուղային միկրոավտոբուսի դուռն ընկել է հենց ընթացքի ժամանակ։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Հովսեփ Կուբատյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում պատշաճ վերահսկողական աշխատանքներ են տարվում։
«Խնդիրն այն է, որ մեծ քանակով միկրոավտոբուսներ շահագործվում են արդեն 10 տարի։ Հաջորդ տարվանից անցում ենք կատարելու տրանսպորտային նոր ցանցի, որի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել նման միջադեպերից»,- ասաց նա։
Նշենք, որ ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե ինչպես էր 15 համար երթուղայինը երթեւեկում առանց դռան։
Երթուղայինի ուղեւորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ այն ընկել է։ Սա կարող էր վատ ավարտ ունենար, բայց, բարեբախտաբար, ուղևորը տղամարդ էր ու կարողացավ կառավարել դուռն անկման պահին։
Դուռը ընկել է, վարորդն ու ուղևորը փոխադարձ մեղադրանքներից հետո միասին դուռը տեղադրել են երթուղայինի մեջ ու շարունակել ճանապարհը։ Ճանապարհի ողջ ընթացքում ուղևորներից մեկը բռնում էր դուռը, որպեսզի այն շուռ չգա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերևից հրամանը ստացել են չեզոքացնել, թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այսօր խուզարկություն են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։Հիշեցնե...
ՈՒՂԻՂ. Քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հանրապետության հրապարակում քիչ անց կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառմանը մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...