Դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել․ Էրիկ Անթառանյանը պարզաբանում է
Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր՝ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից դուրս գալու մասին հրապարակումներին։
«Լրատվամիջոցներում տարածված «աղմկահարույց» վերնագրով «տեղեկատվության» վերաբերյալ հայտնում եմ հետևյալը՝
Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ արդեն 22 տարի և դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել։ Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը «Առավոտ լուսո» ծրագրով։
Հեռուստատեսության ասպարեզում ասելիքս վստահաբար դեռ սպառված չէ։ Իսկ թե որ ձևաչափով, ինչ նախագծով և որ եթերում կհայտնվեմ, կերևա 2020 թվականին։
Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, բայց, որպես ոչ լրատվական, քաղաքական, հաղորդումների ձևաչափի պրոֆեսիոնալ հաղորդավար հրապարակավ պահպանում եմ քաղաքական չեզոքությունը։
Հ.Գ. Արսեն Բաբայանն իմ ընկերն է, իսկ հրապարակված լուսանկարի մասով երբևէ որևէ խնդիր չի ծագել»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Հանրային հեռուստաընկերությունից Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել։
Auroranews-ը ևս մեկ անգամ կապ հաստատեց հեռուստահաղորդավարի հետ, պարզելու լուրի իսկությունը։ Անթառանյանը վերահաստատեց, որ երբեք իր առաջ չի դրվել աշխատանքից ազատման դիմում գրելու խնդիր։
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Հանրային հեռուստաընկերությունից Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...