«Դատապարտյալների հիվանդանոց»-ում թմրանյութերի փոխանցման դեպք է կանխվել
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է ներնետում։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Ծառայողների կողմից անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում արգելագոտու և տեղամասերից մեկի միջնամասից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել պտուտակ և մարտկոց։

Փաթեթում առկա են եղել ներարկիչ՝ լցված անհիդրիդ հիշեցնող 8 մլգ դեղին հեղուկով, անհայտ ծագմամբ, հավանաբար հոգեմետ հանդիսացող, 10 սպիտակ, 0․1 գրամանոց դեղահաբեր, 16․6 գր․ ընդհանուր քաշով թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման, ինչպես նաև մետամֆետամինին նմանվող, 1 գր․ ընդհանուր քաշով սպիտակ զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...