Դա սուտ մատնություն է. Ռուբեն Հայրապետյանը` Աշոտ Աղաբաբյանի հայտարարության մասին
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին դեռևս չեն հարցաքննել: Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց Հայրապետյանը` անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին:
«Աշոտ Աղաբաբյանը մեղադրել է ինձ, թե ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիայի հետ խաղից առաջ գումարներ է հատկացրել, և ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի` ՈւԵՖԱ-ն երբևիցե որևէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում, երկրորդը, ՈւԵՖԱ-ն ծրագրային որևէ կոպեկ, որևէ սենթ չի տվել ֆուտբոլի ֆեդերացիային «Հրազդան» մարզադաշտի վրա ծախսելու համար: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ Իտալիայի հետ խաղից առաջ մենք պետք է ունենանք նորմալ խաղադաշտ:
Հանդիպել եմ «Բուռնաշին» և նրան առաջարկել եմ, որ մենք ներդրումներ ենք անում և իրենք 20 տարի անհատույց տալիս են մարզադաշտը հավաքականի խաղերի համար, պայմանավորվել ենք և ներդրումներ ենք արել զուտ ֆեդերացիայի գումարներով: Դա սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...