Այրվածքներով ու շմոլ գազից թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել 3 հոգի, այդ թվում 9-ամյա երեխա
Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհ փաստով։
Ժամը 23։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում գտնվող տներից մեկի դուռն այրվում է։ Ահազանգը փոխանցվել է նաև ոստիկանության Մարտոնու բաժին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գարեգինյանօ գլխավորությամբ։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 12 տան բնակիչ՝ 29-ամյա Անուշ Հակոբյանը տան հյուրասենյակում փայտյա վառարանի դիմաց պլաստմասե տարայից ցանկացել է այլ տարայի մեջ լցնել նավթը, որի ժամանակ վառարանից կրակն ըկել է նավթով լցված տարայի մեջ ու հրդեհ է բռնկվել և այն տարածվել է հյուրասենյակում։
Հրդեհի հետևանքով «թերմիկ այրվածք՝ երկրորդ աստիճան, այրվածքային շոկ՝ երկրորդ աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա Աստղիկ Ս-ն, իսկ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 9-ամյա Էլեն Ս.-ն և Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Էռնա Հ-ն։ Հրդեհի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...