2020-ի ապրիլից թռիչքներ կիրականցվեն Վիեննա և Վիլնյուս. գները սկսվում են 25 եվրոյից
Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթներ կիրականացնի Հայաստան, լրագրողների հետ հանդպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:
«Վստահ եմ, որ սա շատ լավ կլինի Հայաստանի համար: Wizz Air-ի հեռանկարում տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնելն է», - նշեց նա:
Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն էլ նշեց, որ WizzAir-ը թռիչքներն իրականցնում է միայն Airbus A320 և A 321 օդանավերով, որոք ոլորտում ամենաժամանակակից են:
«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիստական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», - նշեց Ռադոն:
Նրա խոսքով՝ ավիաընկերության առավելություններից մեկը նաև այն է, որ սպառողը միայն կվճարի այն ծառայությունների համար, որոնք ուզում է ստանալ:
«Ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, եթե դուք ուղեբեռի կամ սննդի կարիք չունեք, դրա համար չպետք է վճարեք, եթե ունեք 10 կգ պայուսակ, պետք է միայն դրա համար վճարեք», - ընդգծեց Ռադոն:
Վերջինս նկատեց, որ այս ամենը կհանգեցնի թռիչքների մատչելիությանը և մարդկանց համար դրանց արժեքը ցածր կլինի:
Ռադոն ասաց, որ ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից երկու ուղղությամբ չվերթներ կիրականացնի՝ Վիեննա և Վիլնյուս, շաբաթը երկու անգամ:
«Գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24.99 եվրոյից, արդեն կարող եք ամրագրումներ անել առցանց», - հավելեց նա՝ նշելով, որ թռիչքները կիրականացվեն Երևանից:
Խոսելով ընկերության ապագայից՝ Անդրաս Ռադոն ասաց, որ մի քանի տարի հետո ունենալու են 300 օդանավ և նախատեսում է պատմության մեջ Airbus օդանավի ամենաշատ գնումն իրականացնել:
«Երբ ունենանք 300 օդանավ, 100 մլն ուղևոր կկարողանանք տեղափոխել, կունենանք 10 հազար աշխատակից, տարեկան 2000 նոր աշխատակից: Տարեկան շահույթում ակնկալում ենք 1 մլրդ եվրո», - եզրափակեց խոսքը նա:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...