Խոշոր վթար Արարատի մարզում. կան վիրավորներ
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ավշար-Նոյակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արմեն Այվազյանի վարած Mercedes մակնիշի 36 MN 120 համարանիշի և Նոյակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Մխիթար Միքայելյանի վարած Opel մակնիշի 35 RR 381 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է ճամփեզրին կայանված, Գոռավան գյուղի բնակիչ, 24-ամյա Աշոտ Մելքոնյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի 57 NA 555 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ա. Այվազյանի ուղևոր, Եղեգնավան գյուղի բնակիչ, 50-ամյա Թելման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...