Ունենք աշխատակիցներ, որ չեն ցանկանում աջակցել. Բաթոյանը` պետական համակարգում առկա դիմադրության մասին
Դիմադրության մասով՝ այո, կա նման դիմադրություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ անդրադառնալով վարչպապետ Նիկոլ Փաշինյանի նախօրերին կատարած դիտարկմանը, թե պետական համակարգում կա դիմադրություն։
«Իմ տեղակալները մեզ հետ միասին աշխատաել են, ունենք աշխատակիցներ, որ աջակցում են մեզ, ունենք աշխատակիցներ, որ չեն ցանկանում աջակցել, քանի որ չունեն համապատասխան կարողություններ։ Մյուսները՝ կարող են, բայց չեն աջակցում։ Խնդիրը լուծելու համար մենք ներգրավել ենք նոր աշխատակիները, ներդրել ենք նոր կաննոներ, որով նախատեսվում է խրախուսել կամ պատասխանատվության ենթարկել աշխատակիցների»,-ասաց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս համատեքստում կարելի է դիտարկել նաև նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները։ Նախատեսվում է ստեղծել 2 նոր վարչություն՝ միավորելով մի շարք վարչություններ։ «Երրորդ սեռի վարչություն չենք ունենալու»,-ընդգծեց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...