Երևանի բակերը կհամալրվեն մարզասարքերով
Երևանում 2020 թվականի համայնքային բյուջեով բակերի հիմնանորոգման և նորերի ստեղծման համար նախատեսվել է 1 մլրդ 34 մլն 100 հազար դրամ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ միջոցների շրջանակում նախատեսված է նաև, որ բակերն, ըստ անհրաժեշտության, կհամալրվեն նոր մարզասարքերով: Բակերում ֆուտբոլի մինի դաշտերը հաջորդ տարի համայնքային բյուջեով չեն կառուցվելու, սակայն այդ բացը կլրացվի այլ ձևով: Մասնավորապես «Ակտիվ քաղաքացի» հարթակի շրջանակներում նախատեսվում է մի քանի մարզահրապարակի կառուցում։
«Ակտիվ քաղաքացի» հարթակում քաղաքացիների կողմից եղել են բակերի բարեկարգման մի քանի նոր գաղափարներ, որոնք 2020 թվականին ծրագրի բյուջեով կյանքի կկոչվեն:
Ինչ վերաբերում է այն բակերին, որտեղ դեռ շարունակում են գերակշռել ավտոտնակները, ապա քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Երևանի գոտիավորման նախագծերի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրականացվելու է խաղահրապարակների բարեկարգման նորմերի ստեղծման աշխատանքը: Ըստ ծրագրի՝ վարչական շրջաններում,մասնավորապես շենքերի բակային հատվածներում իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ: Ծրագիրը մասնավորապես վերաբերում է անկազմակերպ տեղադրված ավտոտնակների, ինչպես նաև խարխուլ շինությունների ծանրաբեռնված տարածքների մաքրմանը, տեղում ստորգետնյա ավտոկայանատեղերի, իսկ վերգետնյա հատվածներում հանգստի, ժամանցի, մանկական խաղահրապարակների պատրաստմանը, կանաչապատմանն ու բարեկարգմանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...