Նիժնի Նովգորոդում ոչ սթափ վարորդը 10 երեխայի է վրաերթի ենթարկել

Նիժնի Նովգորոդում մեքենան վրաերթի է ենթարկել 10 երեխայի և մեկ մեծահասակի, ովքեր փորձել են անցումով փողոցն անցնել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հաղորդում է մարզի Ճանապարհային ոստիկանությունը, երեխաները խմբով փողոցն անցնելիս են եղել, որպեսզի թատրոն գնան: Երեխաներից մեկին վիրահատում են: Դեպքի վայրում է քաղաքապետ Վլադիմիր Պանովը: 

 

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում և զրկվել է վարորդական իրավունքի վկայականից: 

 

 

 

Քաղաքականություն