Շրջիկ առևտրի կետերի համար նախատեսվում է սահմանել 50000 դրամ տուրք. Գաբրիելյան
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական նպատակը, ինչպես նշեց Գաբրիելյանը, Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: «Այս պահի դրությամբ առևտրի և ծառայությունների մասին օրենքում կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու դրանց հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ ապրանքներ նրանք կարող են վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել և որ ժամերին»,-ասաց պատգամավորը:
Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևանի ավագանուն, և, փոփոխության դեպքում ավագանին կարողանալու է հաստատել այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր և դրա համար պետք է տեղական տուրք սահմանվի՝ 50.000 դրամ:
Ինչպես նշեց Գաբրիելյանը՝ այս նախագծի նպատակը արգելելը չէ, բայց շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտրի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու են միայն իրավաբանական անձիք, կամ՝ անհատ ձեռներեցները:
«Շրջիկ առևտրի կետերով զբաղվող մի քանի տասնյակ կազմակերպություններ միավորվել են և ստեղծել շարժական սրճարանների միություն, նրանց հետ երկու անգամ հանդիպել եմ»,-ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ ներկայացվել են մի քանի պահանջներ: Գաբրիելյանի խոսքով՝ մեկի մասով սկզբունքային չեն եկել համաձայնության, քանի որ տնտեսվարողները պահանջում են, որ թույլտվությունը լինի 3 կամ 6 ամսով, այսինքն՝ մեկ տնտեսվարողին տրվի 6 ամիս թույլտվություն մեկ կետում կանգնելու համար, ինչի դեպքում խախտվում է շրջիկ առևտրի կետի գաղափարը:
Սրա մյուս կողմը նաև այն է, որ եթե Երևանի քաղաքապետը մայթերից հեռացնում է ապօրինի կրպակները, ապա այստեղ անհավասար մրցակցություն է լինում: Գաբրիելյանի կարծիքով՝ այդ նույն կրպակատերերը արդարացի բողոքում են, որ եթե նրանց կրպակը հանում են այդ հատվածից, ապա ինչով են մեղավոր, որ նրանց կրպակի վրա երկու անիվ չկա:
«Լուսավոր Հայաստան»խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ավագանին նախապե՞ս է սահմանելու այն տեղերը, որտեղ նախատեսված է իրականացնել շրջիկ առևտուր, թե դա լինելու է ըստ տնտեսվարողների դիմած հայտերի, Գաբրիելյանը պատասխանեց. «Ավագանին նախապես է սահմանելու վայրերը, գծանշան է լինելու այդ վայրերում և տրվելու է էլեկտրական հոսանքի հնարավորություն»: Նա նաեւ հավելեց, որ ցանկացած այլ տրանսպորտային միջոցի կայանումը այդտեղ արգելված է լինելու:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...