Կարծում էի, որ շատ օրիգինալ եմ՝ մտածելով, որ կանայք չեն կարող անմասն մնալ հակամարտության կարգավորմանը. Հակոբյան

Երբ ես սկսեցի «Կանայք հանուն խաղաղության արշավը», չգիտեի, որ գոյություն ունի ՄԱԿ-ի 13.25 բանաձևը ու կարծում էի, որ շատ օրիգինալ եմ՝ մտածելով, որ կանայք չեն կարող անմասն մնալ հակամարտության կարգավորմանը։ Սակայն եկավ տիկին Զարուհի Բաթոյանը և բերեց բանաձևը ու պարզվեց, որ աշխարհը վաղուց է եկել այն մտքին, որ կանայք պետք է ներգրավված լինեն համակամարտությունների կարգավորման գործընթացում։

 

«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. Հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ բանաձևում ներգրավված գերատեսչությունները կներգրավվեն գործընթացններում։

 

Նա նշեց, որ արշավը արդեն 1.5 տարվա պատմություն ունի և կապ ունի հեղափոխության հետ, 2016 թ-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում որպես թերթի խմբագիր մոտիկից է հետևել սարսափելի լրատվությանը։

 

«Հիմա քանի որ վտանգ կա, որ միշտ հակամարտության կողմերից մեկը կարող է վերսկսել հակամարտությունը՝ որոշեցի, որ մի բան անեմ, դա կանխելու համար, այդպես ստեղծել արշավը, որը դեկլարատիվ բնույթ ունի։ Որն է արշավի ուղերձը, ԼՂՀ համակարտության բոլոր կողմերին հորդորում ու պահանջում ենք չգնալ ռազմական ճանապարհով և լուծում փորձել գտնել բանակցային սեղանի շուրջ, ավելի պարզ ու հասկանալի ուղերձ հնարավոր չէ պատկերացնել։ Ես կարծում են 1994 թ-ից անցել է 25 տարի և մենք ունենք բանակցային գործընթաց, որը տարբեր փուլերով ընթացել է, բայց սայլը տեղից չի շարժվել։ Այս տարիների ընթացքում մենք ունենցել ենք սողացող պատերազմ ու մենք զոհեր են ունեցել, որոնք չի մոտեցրել խախաղության հաստատման և հարցի լուծման»,-ասաց նա։

 

Հակոբյանի դիտարկմամբ՝ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ 22 տարի այդ կողմը պատրաստվում էր, զինվում էր ամենանոր զենքերով, 22 տարի պատրաստվելուց հետո փորձել է լուծել խնդիրը:

 

«Իրենք ունեցան 1000 զոհ, մենք՝ 100 զոհ, սա կարող է շարունակել ևս 25, 50 տարի, ու ժառանգել մեր սերունդներին, մյուս տարբերակը այն է, որ պետք է դադարեցնել  այդ պրակտիկան և նստել  բանակցությունների սեղանի շուրջ և լուծել այդ խնդիր, կարծում եմ մենք դրա համար ունենք բոլոր նախադրյալները։ Իմ ուղերձի նպատակն է, որ կանխվի ամեն հաջորդ զոհ, մենք վիճակագրություն ենք ներկայացնում զոհերի ու մոռանում ենք, որ խոսում ենք ընտանիքի, մարդու դժբախտ մոր ու ընտանիքի մասին դա ոչ թե վիճակագրություն է, այլ մարդկային ճակատագիր»,-ասաց Հակոբյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ Հայաստանում խոսվում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը փակում է իր սիրտն ու հոգին նման նախաձեռնությունների համար,  անիմաստ է խոսել փոխըմբռնման մասին։