Տարածքային զիջումներ չեն լինելու․ Զելենսկի
Տարածքային զիջումներ չեն լինելու։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրոպական Միության Խորհրդի նիստից առաջ։
«Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չեն», - նշել է Զելենսկին։
Նշենք, որ այսօր Բրյուսելում կայացած հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի Ուկրաինային աջակցության ամրապնդումը։
Գագաթնաժողովից հիմնական ակնկալիքն այն է, որ Եվրամիության առաջնորդները սկզբունքային համաձայնության կգան Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվների հաշվին փոխհատուցման վարկ տրամադրելու վերաբերյալ։
Եթե այս որոշումն ընդունվի, այն զգալի ներդրում կունենա Ուկրաինայի տնտեսական և պաշտպանական դիմադրողականության բարձրացման գործում։
Նմանատիպ հոդվածներ
«Գառնին ու մենք». Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ լուսանկարներ է հրապարակել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընտանիքի հետ անցկացրած հանգստից լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում: Գառնիի հե...
Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել նաև ՌԴ-ին և Ուկրաինային․ դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու և հարթակ տրամադրել կողմերի...
ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հարցով որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովնե...
ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Հոկտեմբերի 18-ին Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2...