«Ժողովուրդ». Ջհանգիրյանը մտադիր է ամեն գնով հասնել դատախազի աթոռին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։
Իսկ Ջհանգիրյանի այս քայլը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, իրարանցում է առաջացրել գլխավոր դատախազությունում, որովհետեւ լուրեր կան, որ Ջհանգիրյանը մտադիր է ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Լուրեր կան, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է մինչեւ տարեվերջ հրաժարական տա:
Ա. Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս առնչությամբ թերթին պարզաբանել է. «Զառանցագին, բամբասանքային տեղեկությունները չենք մեկնաբանում: Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»: Գ. Ջհանգիրյանն էլ ասել է. «Համբերեք, տեսնենք` այդ գործը վարույթ կընդունվի, թե ոչ»: Իսկ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը փոխանցել է. «Նախագահի աշխատակազմը հայցադիմումի օրինակ չի ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...