ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում. Սիմոնյան
Արդյո՞ք տեսնում է Հայկ Մարությանի հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն: Այս հարցը այսօր լրագրողներն ուղղեցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Նա ասաց, որ Մարությանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում:
«Ես որևէ ձևով չեմ մեղադրում պարոն Մարությանին որևէ հարցի շուրջ: Նա կատարել է իր գործառույթը, մնացել իր գործառույթների մեջ: Օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ գուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն ընդդիմությունը փորձում է ինչ-որ ձևով շահարկել»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ խոսքը նվիրատվության կարգի մասին է, թե ինչպես պետք է լինի, ով պետք է հայտարարի կամ ինչու պիտի դրանով քաղաքապետը զբաղվի:
Տեսանյութը Shantnews-ի.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...