«Ժողովուրդ». Երբ Հայաստան կվերադառնա Գևորգ Կոստանյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Մինչ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանն իրազեկում է, որ որոշում է կայացվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավել, եւ նրան 48 ժամ ժամանակ է տրվել՝ ներկայանալու համար, տեղեկացանք, որ Կոստանյանն այս օրերին մասնակցում է միջազգային կոնֆերանսի: Մասնավորապես, թերթի տեղեկություններով, նա ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի եւ Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովի անվան իրավաբանական ֆակուլտետի կողմից կազմակերպված 20-րդ միջազգային կոնֆերանսին եւ այդ միջազգային կոնֆերանսին Հայաստանից միակ ներկայացուցիչը հենց ինքն է՝ հրավեր ստանալով այդ կառույցների պրոֆեսորներից:
Մեր տեղեկություններով, այդ կոնֆերանսն անցկացվելու է նոյեմբերի 26-29-ը: Բացի այդ, Կոստանյանն այս տարվա մայիսից Մոսկվայում դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Հայաստանում նրան հրապարակավ ներկայացնում են որպես հանցագործ:
Բայց ո՞րն է նրա մեղավորությունը. ըստ մեղադրանքի` նա հանձնարարություն է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննության հետ: Ու թեեւ ե՛ւ Ալիկ Սարգսյանը, ե՛ւ Կոստանյանը հերքում են, որ նման հանձնարարականներ են եղել, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրված է, եւ Կոստանյանը պետք է ներկայանա ՀՔԾ: Իսկ 48 ժամվա հաշվարկը սկսվել է նոյեմբերի 25-ից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...