«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի տիկնոջը հաղորդակից դարձնելը
«Հրապարակ» թերթը գրում է.
Մինչ օրս առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող եւ «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից որոշել է մուտք գործել նաեւ արտաքին քաղաքականության ոլորտ եւ հայկական բանակ։
Օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, ինչը մեծ զարմանքի տեղիք էր տվել ԱԳՆ որոշ շրջանակներում։ Ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ այսօր նա այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։
Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը։ Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։
Եթե մինչ օրս նրա հանդիպումներն ինչ որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նախարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ։
Կարծում ենք հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի տիկնոջը հաղորդակից դարձնելը եւ զենք-զինամթերքի բազաներ ու ՊՆ տարբեր ստորաբաժանումներ այցելելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...