Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տո էնքան կասեմ․ լարված իրավիճակ Քոչարյանի և մյուսների գործով նիսի ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լարված մթնոլորտում շարունակվում է ընթանալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։Իրավիճակը թեժացավ, երբ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը…

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լարված մթնոլորտում շարունակվում է ընթանալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Իրավիճակը թեժացավ, երբ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստում շարունակեց մեղադրանքններ հնչեցնել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի հասցեին։

 

«Պարոն Բիշարյանը կամ նախկինում է քաղաքական պատվեր կատարել, կա՛մ հիմա է կատարում», - նշեց փաստաբանը։

Ի պատասխան մեղադրող դատախազներից Պետրոս Պետրոսյանը նշեց․ «Խնդրում եմ ընդհատել պաշտպանին նման հայտարարությունների կապակցությամբ, պաշտպանը չէ, որ նման հայտարարություններով պետք է պիտակավորի ու որակավորի, թե դատախազն ինչպիսի գործողություններ է իրականացնում։ Դատախազը ղեկավարվում է քրեական դատավարության օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, կատարում է իր լիազորությունները»։

 

Դատավոր Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանին հորդորեց կոռեկտ արտահայտվել։

Պողոսյանը, սակայն, շարունակեց. «Իմ գնահատմամբ՝ սույն քրեական գործը իրականացվում է մեկ ամբողջական քաղաքական պատվերի շրջանակում»։

Կրկին խոսեց Պետրոս Պետրոսյանը։

 

Այս հայտարարությունը զայրացրեց նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանին, վերջինս ընդհատեց պաշտպանին: 

«Ես չեմ ընդհատում Ձեզ», - ասաց Պողոսյանը:

 Բիշարյանը հորդորեց չգոռալ։

«Դու ինձ մի ասա՝ ես ինչ անեմ է», - հակադարձեց պաշտպանը:

«Տո էնքան կասեմ», - նշեց Բաղդասարյանը:

«Տեղդ նստի, չես կարա ասես», - շարունակեց պաշտպանը:

Վեճն ավելի թեժացավ. «Դու չպիտի ասես՝ ով ինչ անի», - ասաց դատախազը։ 

 

Նիստի ժամանակ նաև միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների ու նիստին դահլիճից հետևողների միջև:


 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250