ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են կողոպտում Դրեզդենի թանգարանի անգին գանձերը
Համացանցում հայտնվել է Դրեզդենի Գրյունես Գեվելբե թանգարանի կողոպուտի տեսագրությունը: Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը թանգարանից կողոպտել են շուրջ մեկ միլիարդ եվրո արժողությամբ մոտ 100 զարդ, մեծ մասամբ՝ 18-րդ դարից մեզ հասած:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի մարդ մթի մեջ լապտերներով տեղաշարժվում դահլիճում և մեծ դժվարությամբ կոտրում ցուցափեղկի հարվածակայուն պաշտպանիչ ապակին:
Ներխուժելուց առաջ գողերը հրկիզել են ստորգետնյա էլեկտրավահանակը՝ անջատելով անվտանգության համակարգը: Դրանից հետո նրանք մուտք են գործել հոսանքազրկված թանգարան, որը նախկինում եղել է Վետտինների կայսերական գանձարանը:
Այստեղ պահվում էին Վերածննդից Կլասիցիզմ ընկած ժամանակահատվածի զարդեր: Հանցագործությունն արդեն անվանել են դարի կողոպուտ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալբանիայում երկրաշարժն առաջինն զգացել է կատուն
Ալբանիայի իշխանությունների կողմից հրապարակված վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի։ Հաղորդվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի ինքնաթիռում արտակարգ պատահար է տեղի ունեցել
Ղրղըզստանում վատ եղանակի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի հետ կապված արտակարգ իրավիճակ է առաջացել,...
Զվարճալի տեսանյութ․ Խոսրովի անտառում ընձառյուծը նկատել է տեսախցիկն ու լիզել այն
Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը հետաքրքիր պահ է արձանագրել Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի կյանքից։ Տես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան սկսել է փորձարկել С-400-ները՝ F-16 կործանիչների դեմ
Թուրքիայի զինված ուժերն սկսել են փորձարկել ռուսական հակաօդային հրթիռային համակարգերը՝ ամերիկյան չորրորդ սերնդի F-16 մարտ...