Քաղաքապետը մեկնաբանում է Ծաղիկ Ռուբոյի դստերը այգու տարածքում շենքի կառուցման թույլտվություն չտալը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անդրադարձավ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր «Ծաղիկ Ռուբոյի»՝ Ռուբեն Գեւորգյանի դստեր ընկերության կողմից նախկին «Դեյզի» այգու տարածքում շենքի կառուցման թույլտվության չտալու հարցին: Նրանք հայտարարում են, որ այգին երբեւէ չի եղել հանրային տարածք, իրենց է եղել եւ հիմա քաղաքապետարանը խոչընդոտում է դրսից ներդրումներ բերելուն եւ շինարարություն իրականացնելուն:

 

Հայկ Մարույանն էլ հայտնեց, որ  մայրաքաղաքում կա փոսի վերածված այգի, որը սեփականաշնորհված է նախկին պաշտոնյաիյի դստեր անունով: «Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ ստեղ շենք կառուցել։ Ես բոլորը նայում եմ եւ հենց տեսնում եմ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։ Հետ ես տալիս, տեսնում ես մեծ այգի է, որը փոսի է վերածվել»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ տարածքը գլխավոր հատակագծով այգի է եղել, սակայն անհասկանալի պատճառներով օտարվել է:

 

Քաղաքապետարանը, կասկածներ ունի տարածքի սեփականշնորհման օրինականության վերաբերյալ եւ փաստաթղթերն ուղարկել է իրավապահ մարմիններին:

 

«Այդ նշված տարածքում եղել է այգի եւ այդ հսկայական այգու տեղը մեծ փոսորակ է եւ, բնականաբար, այս տիպի հարցերը՝ անկախ անձերից, ինձ անձերը չեն հետաքրքրում, այլ երևույթը: Ես չեմ կարող թույլ տալ մի տեղ կառուցապատում լինի, որտեղ կար այգի, հետո այդ այգին անհասկանալի պատճառներով նախ դարձել է մեկի սեփականությունը, պատահական մարդու սեփականություն չի դարձել, այլ պաշտոնատար անձի բարեկամի, այս դեպքում՝ դստեր: Այս եւ նմանատիպ գործերն իմ կողմից ուղարկվուն են իրավապահներին՝ տեսնելու, կա՞ն օրենքի խախտումներ։ Եթե իրավապահներն ինձ ասում են՝ պարոն քաղաքապետ, այստեղ ոչ մի խնդիր չկա, մենք նոր գնում ենք առաջ։ 

 

Սեփականաշնորհումը հասկացանք, բայց եթե նույնիսկ սեփական այգի է, իրենք իրավունք ունեին դա քանդելու, թե ոչ»,- եզրափակեց Մարությանը։