Մի սադրեք մեզ, հերիք ա էլի, հերիք ա. Թեհիմնա Վարդանյանը` Մարությանին
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ արեց դադարեցնել մանիպուլյացիան։
«Ուզում եմ ձեզ հորդորել, որ դադարեցնեք մանիպուլյատիվ գործելաոճը։ Երբ ես անհայտ ծագման անձին, ով առաջին անգամ է նիստերի դահլիճում ու որևէ մեկս նրա անունը չգիտենք, խոսքը գնում է Աղբահանության հիմնարկը ղեկավարող դեռևս ժ/պ անձի մասին, ես նրան ասացի ժ/պ, ինչը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, դուք մանիպուլյատիվ ոճով սկսեցիք ինձ մեղադրել, որ ես մարդուն վիրավորում եմ», - ասաց Թեհմինա Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ հանրությունը պետք է տեղեկանա՝ Հայկ Մարությանը իրենց ասածները փորձում է մանիպուլյացիա անել ու այլ կոնտեքստով ներկայացնել։
«Պարոն քաղաքապետ, խնդրում եմ, դադարեցրեք այս մանիպուլյացիայի մշակույթը, մի սադրեք մեզ ու ժողովրդի աչքին լավ երևալու համար մի ասեք ՝ «օյ, ընդդիմությունը մեկին ասեց ժ/պ ու փորձում է վիրավորել»։ Հերիք ա էլի, հերիք ա», - ասաց Թ. Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...