ՊԵԿ-ը հորդորում է ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տվյալ տարածքում դեռևս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձևակերպումը և դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: «Հակառակ պարագայում տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք:
Գյումրի քաղաքում տեղակայված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում ձևակերպման համար ավտոմեքենաներ փոխադրող կազմակերպություններին ՊԵԿ-ը կոչ է անում կենտրոնում կայանած ավտոմեքենաների տերերին հորդորել՝ շուտափույթ ավարտել դրանց մաքսային ձևակերպումները և դուրս բերել մաքսային հսկողության գոտու տարածքից, քանի որ հակառակ պարագայում կենտրոնում կայանած ավտոմեքենաների կողմից զբաղեցված տարածքի մեծացմանը զուգահեռ խնդիրներ են ստեղծվելու նոր ժամանող ավտոմեքենաների տեղավորման, այդ թվում՝ ավտոկրող տրեյլերների ու բեռնարկղերի բեռնաթափման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...