Մի վրիպակի ոդիսականը. ֆեյսբուքյան նոր «բոլոլան» պարզաբանում են Արթուր Ղազինյանը և Ռուբեն Մելիքյանը
Մի վրիպակի ոդիսականն այսօր մի մեծ պատմություն կարելի է ասել «բոլոլա» դարձավ ՖԲ հայկական հարթակում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր ՖԲ էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի եւ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նկարների կողքին որպես նրանց ասած խոսք նույն տեքստ է մեջբերված.
Վահագն Ալեքսանյանը մասնավորապես գրել է.
«Այ ձեր հոգուն մեռնեմ, էս մարդկանց որ ասելիք տեքստ եք ուղարկում ինչ-որ խմբով կամ չատով, գոնե ասեք, որ առաջինն ասողը + դնի։ Թե չէ անհարմար բան ա ստացվում։ Ափդեյթ. Ռուբեն Մելիքյանը փաստորեն հերքում է , որ նման բան է ասել։ Հիշեցնեմ՝ երկու նկարն էլ վերցրել եմ Հինգերորդ ալիքի ֆեյսբուքյան էջից»։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ հեռուստաընկերություններից մեկը (5-8-րդ ալիքը) հրապարակել է իր ֆեյսբուքյանն գրառումներից մեկը, սակայն տեղադրել է ոչ թե իր, այլ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի լուսանկարը։ Ինչ–որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու սկսվել է համաիմքայլական խրախճանքը:ՔՊ կենտկոմի հրահանգիչի կողմից տրված ցուցումով մարտնչող միջակությունները հորթի հրճվանքով տարածում են այս նկարը ու տխմար մեկնաբանություններ անում:Բայց որքան քիչ բան է պետք տկարամիտներին ու սակավամիտներին երջանիկ լինելու համար:
Հ.Գ. Գրառման բովանդակությունը, որ հասկանային, հիմա իրենց քրմի ձեռքը բռնած նետվել էին սատանի կամրջից»,– գրել է նա:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նույնպես անդրադարձել է թեմային «Ֆեյսբուքում» անելով գրառում։ «Մութ սենյակում սև կատու որոնողների ոհմակներին հայտնում եմ, որ մեջբերված խոսքը իմը չէ»,– գրել է նա։Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը մեկ այլ գրառում է արել։ «Վիրավորականը էն ա, որ օրինակ հեռախոս կորցնելու գծով սպորտի միջազգային վարպետի մտքով անցելա, որ ես ու Արթուր Ղազինյանը էնքան սեփական դատողություն չունենք, որ ինչ-որ մեկը պիտի մեզ «տեքստ տա»։
Ձեր առակագիրներով-բանով հանդերձ՝ գնացեք «Հայելու հեքիաթը» մուլտֆիլմը նայեք։
Հիշեցնեմ, որ ներքևում մեջբերված խոսքը իմը չէ, այլ Արթուր Ղազինյանինը։Վրիպակ թույլ տված լրատվականից՝ 5-րդ ալիքից էլ պահանջում եմ ուղղել այն և այդ մասին հրապարակավ տեղեկացնել»,– գրել է նա՝ գրառմանը ներկայացնելով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանի գրառման ճեպապատկերը (սկրինշոթ)։
Վահագն Ալեքսանյանն էլ իր ՖԲ գրառման մեջ նշում է, որ մեխանիկական սխալի մասին չի խոսքը, որ ասես ուղղակի շփոթել են։ Նույն տեքստը կտրել ու ուրիշին էլ են վերագրել:
Ներկայացնում ենք այս նամակագրության սկրինշոթերը՝ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Ղազինյանի եւ Ռուբեն Մելիքյանի ՖԲ էջերից: