Հայաստանն արտաքսել է Բուդդա մականունով հանցագործին
Հնդկաստանի քաղաքացի Սուխպրետ Սինգխ Դալիվալը, որը հայտնի է նաեւ Բուդդա մականվամբ, ձերբակալվել է Դելիի օդանավակայանում Հայաստանից արտաքսվելուց հետո:
Բուդդա մականվամբ հայտնի գանգսթերը հետախուզվում էր 15 քրեական գործի շրջանակում, որոնցից են սպանությունը, սպանության փորձն ու շորթումը: Նա ձերբակալվել էր Հայաստանում այս տարի օգոստոսին Ինտերպոլի միջոցով, հաղորդում է Hindustan Times-ը: Դեռ ավելին, Հայաստան էր ուղարկվել Փենջաբ նահանգից իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված հատուկ խումբ:
Ոստիկանության խոսքով՝ Բուդդան գտնվել է ԱՄԷ-ում նախքան Հայաստան ժամանելը:
Բուդդան «Դավինդեր Բամբիխա» անունով հանցավոր խմբավորման ղեկավարն է: Նա նաեւ կասկածվում է Հալիստան արմատական շարժման հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է Times Now հնդկական կայքը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...