«Ժամանակ». Ծերանոցները փակվեն. ինչ է նախատեսվում փոխարենը ստեղծել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկայում վերացնել ծերերի համար նախատեսված տուն-ինտերնատները, այսպես կոչված՝ ծերանոցները: Այդ մասին նշված է կառավարության ներկայացրած «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման և զարգացման ռազմավարության» մասին որոշման նախագծում:
Նախատեսվում է, որ այս ռազմավարությունը իրագործվելու է 2020-2024թթ: Սրա արդյունքում կվերացվեն Հայաստանում գործող 5 պետական տուն-ինտերնատները, որտեղ այս պահին իրականացվում է 1200 ծերերի խնամք: Դրա փոխարեն, պետությունը նախատեսում է, որ համայնքներում կստեղծվեն փոքր խնամքի տներ, կամ գումար կտրամադրվի ծերերին տներում խնամելու համար: Ինտերնատում մեկ տարեցի խնամքը պետությանը արժենում է օրական 3700 դրամ, իսկ ընտանիքում մոտ 10 անգամ քիչ՝ 390 դրամ»:
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...