Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են. շուտով կուղևորվեն Հայաստան
Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:
Գործը հետագա ընթացքի համար ուղարկվել է ՆԳՆ Կազբեգիի քրեական ոստիկանության վարչություն:
Հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի առաջին մասով: Ընթանում է համապատասխան փորձաքննություն, կատարվում են քննչական գործողություններ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...