Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 23-ին, պարգևատրել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Կոմպոզիտորը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով:
Շքանշանը նրան է հանձնել վարչապետ Փաշինյանը, ով մասնակցում էր կոմպոզիտորի 80-ամյակին նվիրված երեկոյին:
Համերգին ներկայացվեցին ամիրխանյանական սիրված մեղեդիներ` «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Հայրենի երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ ստեղծագործություններ:
Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի՝ ջազ-նվագախմբի և երգչախմբի համար արած նոր գործիքավորմամբ հնչեցին առաջին անգամ:
Համերգն անցկացվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...