Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեր իշխանության օրոք է եղել. Արայիկ Հարությունյանը՝ Բրյուսելում իր հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդներին
Բրյուսելում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին բողոքի ակցիայով են դիմավորել։ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ներկայացուցիչները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ դաշնակցականները նախարար Հարությունյանին հրաժարականի պահանջ ներկայացնում ու քննադատում նրա վարած քաղաքականությունը։ Ուշագրավ երկխոսություն է ծավալվում երիտասարդների եւ նախարարի միջեւ, գրում է Փաստինֆոն:
Տեսանյութում երիտասարդները, դիմելով նախարարին, նշում են, որ, ներսի եւ դրսի Դաշնակցություն չկա, ինչին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն արձագանքում է, թե բա ինչի՞ եք այսքան քիչ։ «Դեմ ենք Ձեր ապազգային հայտարարությանը»,-ասում են երիտասարդները, ինչին արձագանքելով նախարարը հետաքրքրվում է, թե ո՞րն է այն։ «Դաշնակցությունը հայտարարել է, վերադառնաք Երեւան՝ ծանոթացեք»,- խորհուրդ տվեցին երիտասարդները։
Այնուհետեւ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս պատասխան մեղադրանքով. «Գիտեմ ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին։ «Մարտի 1»-ը ձե՞ր իշխանության օրոք է եղել, եղե՛լ է, «Հոկտեմբերի 27»-ը եղել է ձեր իշխանության օրոք»։ Ապա Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարում է՝ «ամենամեծ կոռուպցիան կրթական համակարգում եղել է ձեր նախարարի օրոք», իսկ երիտասարդներն արձագանքում են, թե փաստեր չունեք։ Ապա «Արայիկ, հեռացիր, Արայիկ, հեռացիր» բացականչությունների ներքո ԿԳՄՍ նախարարը նստում է մեքենան ու հեռանում՝ հայտարարելով, որ երիտասարդները ապատեղեկացված են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...