ՊՊԾ գնդի գրավման գործով նիստերը կրկին կլինեն դռնբաց
Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների խմբից այսօր դատարանը պետք է լսեր վերջին ամբաստանյալի՝ Արեգ Կյուրեղյանի ցուցմունքը:
Հիշեցնենք՝ նրա նկատմամբ դատարանը սանկցիա է կիրառել և հեռացրել դահլիճից դատարանում անպատշաճ վարքագծի պատճառով:
Այսօր ներկայացել էր նաև նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Վերջինս ժամանակ խնդրեց հարցաքննությանը պատրաստվելու համար, նաև ներգրավվեց որպես ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան, տեղեկացրեց, որ Սմբատը կրկին ցուցմունք կտա դատարանում, քանի որ անցած նիստին հրաժարվել էր խոսելուց:
Այսօրվա նիստին Պավել Մանուկյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստերը կրկին անցկացվեն դռնբաց:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ նիստերն անց են կացվում մասնակի դռնբաց, միայն ԶԼՄ-ների համար: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը: Հաջորդ դատական նիստից՝ դեկտեմբերի 11-ից դահլիճում կլինեն նաև ամբաստանյալների աջակիցներն ու հարազատները:
Նմանատիպ հոդվածներ
Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան
Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կա...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Այսօր ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբու...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...