Քաղաքականություն

Կաշառակեր դատավորն ու փաստաբանը դատապարտվեցին ազատազրկման

WRed 226 դիտում
Կաշառակեր դատավորն ու փաստաբանը դատապարտվեցին ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:

 

Ըստ դատավճռի՝ դատավոր Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրվող կաշառք ստանալու արարքում և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանի՝ կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվեց կաշառքի միջնորդություն, և նա դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Դանիելյանը կալանքի տակ էր գտնվում 1 ամիս 5 օր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝Գագիկ Հեբոյանը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելուց հետո քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր փաստաբան Վահագն Դանիելյանի օգնությանը, ով մեղավոր ճանաչվեց կաշառքի միջնորդության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250