Զելենսկին երդվել է չսափրվել մինչև օտարված նավերն Ուկրաինա չվերադառնան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յուրահատուկ երդում է տվել։ Նա հաղորդել է, որ սնահավատ է և չի սափրվի այնքան ժամանակ, մինչև չվերադառնան երեք ուկրաինական նավերը, որոնք օտարվել  էին 2018թ.-ի նոյեմբերին Կերչի նեղուցում` ռուսական սահմանը խախտելու համար։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 

Մոսկվան նոյեմբերի 18-ին ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավ, որոնք կալանքի տակ էին վերցվել Կերչի նեղուցում։ Ինչպես հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը, նավերը ուղևորվել են Օդեսա, դրանց ժամանումը նախատեսված է նոյեմբերի 20-21–ին։

«Ուզում եմ ներողություն խնդրել, որ սափրված չեմ։ Ուկրաիներեն բառ կա` զաբոբոն (սնահավատություն` խմբ.)։ Հիմա սպասում եմ նավերին։ Երբ նավերը վերադառնան, այդ ժամանակ էլ կսափրվեմ», – ասել է Զելենսկին Կիևում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո։

2018 թվականի նոյեմբերի 25–ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Բերդյանսկ», «Նիկրոպոլ» ու «Յանի Կապու» նավերը խախտել էին Ռուսաստանի պետական սահմանն ու մի քանի ժամվա ընթացքում վտանգավոր մանևրեր էին արել` անտեսելով իշխանության օրինական պահանջները։

 

Որոշում էր կայացվել ձերբակալել սահմանախախտներին։ Կալանքի տակ էին հայտնվել 24 զինվորական, այդ թվում նաև գործողությունը ղեկավարող Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։

 

Դրանից հետո Կիևը Մոսկվային մեղադրել էր ագրեսիայի մեջ։ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանել էր ծրագրած սադրանք, որը կապված է նախագահական ընտրությունների նախօրեին Պյոտր Պորոշենկոյի ցածր վարկանիշի հետ։

 

Այս տարվա սեպտեմբերի 7–ին սահմանախախտ զինվորականներին փոխանցել էին Ուկրաինային` ձերբակալված ու դատապարտված անձանց միաժամանակ ազատ արձակման մասին պայմանավորվածությունների շրջանակում։



 

Քաղաքականություն