Մարտունիում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 17-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ստացված ահազանգի փաստով։
Ժամը 01։50-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ վերհոնքային և ստորին շրթունքի շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համլետ Սարգսյանը։
Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանեկան արարողության ավարտին Ծովակ գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Վահե Հակոբյանը, 28-ամյա Ատոմ Հակոբյանը և 54-ամյա Գագիկ Հակոբյանը դեռևս անհայտ հանգամանքներում ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված Հ. Սարգսյանի թոռանը՝ Գուրգեն Սարգսյանին և որդուն՝ Համլետ Սարգսյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային բաժնից ուղարկվել են ոստիկանության Մարտունու բաժին, քանի որ դեպքը տեղի է ունեցել Մարտունու վարչական տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...