«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Խմբակցությունից հայտնում են.
«Այս պահին ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը։ Սրա հետևանքով՝ մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում։ Բացի դրանից, կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը։
Երեխայի սեռի վերաբերյալ նշում պարունակում են գերմանական և ֆրանսիական ծննդյան վկայականները, այդ նշումը կատարվում է նաև ԱՄՆ շատ նահանգներում, բազմաթիվ այլ երկրներում։ Որոշ լեզուներով ծննդյան վկայականում սեռի մասին նշում չկատարելը հիմնականում խնդիր չի հարուցում, քանի որ տվյալ լեզվին համապատասխան փոփոխվում են նաև իգական և արական ազգանունները (օրինակ, ռուս.՝ Соколов և Соколова), երբեմն նաև անունը (օրինակ, ֆրանս.՝ Michel և Michelle/Michèle)։
Ուստի առաջարկվում է այս հարցի ամենապարզ լուծումը՝ ծննդյան վկայականներում նախատեսել հատուկ դաշտ և լրացնել համապատասխան տեղեկատվությունը՝ երեխայի սեռի վերաբերյալ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...
ՈՒՂԻՂ. Նոր Երզնկա. գազաֆիկացման ծրագիր ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սո...