10 ռուս աշխատակից է Հայաստան եկել. Գյումրու Լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները բողոքում են
Գյումրիի Լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները դարձյալ բողոքում են: 30-ից ավելի մեքենավարների բողոքի պատճառն այս անգամ աշխատավարձերի բարձրացումը չէր, թեև նշեցին, որ այս պահանջով բողոքներից հետո էլ արդյունքի չեն հասել:
Հիմա էլ, ըստ մեքենավարների, Լոկոմոտիվային դեպոյի ղեկավարությունը նրանց այսօրվանից հարկադրաբար հանգստի է ուղարկում։
Աշխատանքային հերթափոխն ընդունելիս են իմացել, որ այսօր իրենք աշխատանքի չեն վարելու գնացքները, պարզել են, որ նոր ռուս աշխատողների են ընդունել, փոխարենը իրենք հարկադիր հանգստի մեջ գտնվելու դեպքում չեն վճարվելու: Աշխատողի իրավունքների ոտնահարման հայտարարությամբ մեքենավարներն արդեն բողոք-դիմում են ներկայացրել մարզի դատախազություն և ոստիկանություն։
Լոկոմոտիվային դեպոյի պատասխանատուները խնդրի շուրջ բացատրություններ չեն տրվել: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ղեկավար Համբարձում Կուրղինյանն հրաժարվել է նաև հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացնել լրագրողներին:
Ավելի ուշ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ղեկավարը Համբարձում Կուրղինյանը պարզաբանել է, որ Գյումրիի մեքենավարներին ոչ մեկը հարկադիր հանգստի չի ուղարկել և որևէ աշխատողի աշխատանքային իրավունք չի խախտվել :
Սա ընդամենը Ռուսաստանի Դաշնությունից գործուղված մեքենավարների համար մասնագիտական փորձի փոխանակում է իրականացվում և սա ժամանակավոր գրոծընթաց է, որից հետո տեղի մեքենավարները կշարունակեն աշխատել բնականոն գրաֆիկով , իսկ չեկած օրերի դիմաց չվճարելու պատաճռներ չկան : Ըստ Լոմոկտիվայի դեպոյի ղեկավարի մեքենավարները ամսական աշխատանքային օրերի քանակը և ըստ այդմ աշխատավարձը պահպանվում է : Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը Համբարձում Կուրղինյանը վստահեցրել է, որ նոյեմբերի 1-ից 10 տոկոսի չափով խոստացած բարձրացումը լինելու է։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...