Ձորափի գյուղապետի եղբայրն «06»-ով փլուզել է տներից մեկի պարիսպն ու դիմել փախուստի․ Shamshyan.com
Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝օպերատիվ խմբերը, արագ հասնելով Ագարակ գյուղ, այնտեղից ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանին՝ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 51 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով։
Արդեն բաժնում ոստիկանները պարզել են, որ Գ. Ավետիսյանը ոչ միայն անհանգստացրել է գյուղացիներին, ովքեր, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, սգո արարողության են մասնակցելիս եղել, այլև իր ավտոմեքենայով հարվածել ու փլուզել է Ագարակ գյուղի 2-րդ փողոցի 47 տան բնակիչ՝ 49-ամյա Յուրա Սողոյանի տան պարիսպը։ Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ավետիսյանը եղել է ոչ սթափ։ Նշվում է, որ նրա եղբայրն Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետն է։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...