Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ըստ լրատվականների՝ երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 120 վիրավոր:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...
ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...