«Փաստ». Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ-ում պաշտո՞ն կստանա
«Փաստ» թերթը գրում է.
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության և ՀԱՊԿ միջև երկրորդ արձանագրության և անվտանգության ապահովման պայմանների հաստատումը:
Ըստ այդմ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին և նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվեն առավելություններ և անձեռնմխելիություն՝ նախատեսված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961 թ. ապրիլի 18-ին:
Այս թեման հայկական շրջանակներում բավականին հետաքրքիր արձագանք է ստացել, իսկ ներիշխանական բլոկում, մեր տեղեկություններով, լուրջ քննարկումներ են ընթանում։
Բանն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուց հետո հայկական կողմը նպատակ ունի հունվարից ստանձնել տեղակալներից մեկի պաշտոնը, և այս փաստը որոշակի ինտրիգ է մտցրել, թե ով կզբաղեցնի այդ ցանկալի պաշտոնը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ պաշտոնում ՀՀ իշխանությունները տեսնում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը վերջին շրջանում լուրջ ակտիվություն է սկսել ցուցաբերել՝ դառնալով կայքերի ու հեռուստաընկերությունների «աստղ»։
Այս մասին, ըստ մեր տեղեկությունների, «սաղմնային» քննարկում է տեղի ունեցել նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...