Կենդանաբանական այգի նորից շուն է մտել. ինչ է պատրաստվում անել Քաղաքապետարանը

Այսօր Երևանի Կենդանաբանական այգի նորից շուն է մտել: Այս մասին 168.am–ին տեղեկացրեց այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը:

«Շունը կենդանիներին վնաս չի հասցրել: Մեր այգու աշխատակիցներն ու FPWC հիմնադրամի անտառապահներն ամբողջ գիշեր հերթապահում են: Կանխել են վտանգը: Շանը տեղափոխել ենք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ»,- ասաց Վալյա Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պատրաստվում անել Քաղաքապետարանը, որ այգու տարածք այլևս շներ չմտնեն:

 

«Նախատեսում ենք ցանկապատել Կենդանաբանական այգին և տեսահսկման համակարգ ներդնել: Հիմա նախագծահաշվային աշխատանքներ են ընթանում և ենթադրվում է, որ 2020-ի ընթացքում կարվեն աշխատանքները: Անհրաժեշտ է չափագրում իրականացնել, իսկ մասնագետներն ասում են, որ չափագրում անցկացնելու համար պետք է  սպասել տերևաթափի ավարտին, վերևից կվադրակեպտերով, դրոնով չափագրություն անելու համար անհրաժեշտ է, որ տերևաթափ լինի»,- պարզաբանեց Հակոբ Կարապետյանը:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում