Վերջին պահին եմ իմացել, որ ես եմ ցուցադրության բացումն անելու. Արմինե Հարությունյան
Շատերին հայտնի որպես «Gucci–ի հայ մոդել» Արմինե Հարությունյանի հանդեպ հետաքրքրությունը արտերկրում չի պակասում: Օրերս մոդելը մասնակցել է Վրաստանում հեղինակավոր «Mercedes-Benz Fashion Week Tbilisi»-ի շրջանակում տեղի ունեցած Dalood ապրանքանիշի ցուցադրությունը։
Արմինե Հարությունյանը Վրաստանից հատուկ հրավեր էր ստացել:
Նրա հետ կապվել են Dalood ապրանքանիշի ներկայացուցիչները, առաջարկել վճարել նույնիսկ ճանապարհածախսը, որպեսզի Արմինեն մասնակցի նոյեմբերի մեկի շոուի բացմանը։ Հեղինակավոր ցուցադրության բացման համար «Dalood»-ի ներկայացուցիչները որոշել են ընտրել հենց Արմինե Հարությունյանին:
Ցուցադրությունից հետո չեն դադարում նրա մասին քննարկումները: Վրացական լրատվամիջոցները եւս մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աղջկա հանդեպ: Նախքան Dalood ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցելն էին վրացական լրատվամիջոցները մի քանի անգամ անդրադարձել մոդելին: Արմինեի՝ Gucci-ի ցուցադրության անսպասելի հրավերը շատերի ուշադրություն էր գրավել:
Արմինե Հարությունյանն արդեն վերադարձել է Վրաստանից եւ անցել իր հիմնական աշխատանքին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մոդելը կիսվեց Վրաստանում կայացած ցուցադրության տպավորություններով: «Ամեն ինչ բարձր մակարդակով էր արված: Վերջին պահին եմ իմացել, որ ես եմ ցուցադրության բացումն անելու: Վերջին պահին իմ հագուստը փոխեցին: Մի քիչ վախենալու էր, բայց սպասվածից էլ լավ ստացվեց»,-ասաց Արմինե Հարությունյանը:
Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցելուց հետո սա նրա երկրորդ հրավերն էր: Արմինեն հայտնեց, որ մեր նախորդ զրույցից հետո իր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվել: Շարունակում է աշխատել «Բեթ Կոնստրակտ» ընկերությունում՝ որպես գրաֆիկ-դիզայներ, իլյուստրատոր:
Մոդելից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչած մեկնաբանություններին. «Չեմ կարդում, առանձնապես չեմ հետաքրքրվում, բայց դարձյալ նույն համոզմանն եմ՝ կարծիքները կարող են եւ պետք է լինեն տարբեր, այլ բան է, երբ կարծիք հայտնողներն անցնում են վիրավորանքներին»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...