ՌԴ-ում երկու հայ երիտասարդ վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել
Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում վերելակի մալուխը կտրվել է, ինչի հետևանքով երկու աշխատողներն ընկել են հորի մեջ:
«Վերելակի սարքավորումները փոխարինելիս շինարարական և այլ աշխատանքների ընթացքում մալուխը կտրվել է, որից հետո ընկել է վերելակի խցիկը, որտեղ գտնվել են երկու աշխատողներ. դա լուրջ վնաս է հասցրել նրանց առողջությանը»,- հայտնում է Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ Фонтанка-ի հրապարակման՝ երկու տուժածներն էլ Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, իսկ մյուսը՝ 35: Տուժածները ծանր վիճակում են՝ բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներով, ներքին օրգանների վնասվածքներով:
Դեպքի փաստի առթիվ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: Ձեռնարկվում են միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...