Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Freedom House -ի հրապարակած տարեկան զեկույցին:
«Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը:
Հիշեցնեմ, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր: 2018 թվականին՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում, զբաղեցնում էր 13-րդ տեղը բայց տարածաշրջանում զիջում էր Վրաստանին: Այս տարվա արդյունքներով մենք տարածաշրջանում առաջատարն ենք և տեղ ենք զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ությակում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են: Նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից» »,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...