ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինություններ «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ-ում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական գույքի կառավարման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ նախկին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` թույլ են տվել ապօրինություններ։
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների` նրանք 2012-2013 թվականներին կազմակերպել են «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանած ընդհանուր 6000 մետր երկարությամբ, 1420 մմ տրամագծով «Արևշատի» առաջին աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի օտարման գործընթացը, որի շրջանակներում կազմել ու ներկայացրել են գույքի գնահատման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների քաշի, երկարության և մաշվածության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ամփոփ տեղեկանք։
Դրա արդյունքում փաստացի շուրջ 2․086 տոննա խողովակաշարը ձևակերպվել է որպես 1․680 տոննա և օտարվել ՍՊ և ՓԲ ընկերություններին։
Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136․000․000 դրամի վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս րոպեներին Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ այս րեպեներին Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում։