Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձնական խուզարկությամբ՝ տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 12․30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Մրգավան գյուղի 55-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկացնում է…

Նոյեմբերի 3-ին, ժամը 12․30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Մրգավան գյուղի 55-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված մանրացված զանգվածով փաթեթ և «Էնալապրիլ-Հ» գրառմամբ տուփով 5 դեղահաբ։ Տղամարդը հայտնել է, որ կանեփանման զանգվածը թմրամիջոց է, որը ինքն է քաղել դաշտում վայրաճած կանեփի բույսից՝ անձնական օգտագործման համար։

 

Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։


Նախապատրաստվում են նյութեր։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250