Սահմանին լարվածության շատ կտրուկ և էական անկում ունենք. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ 1.5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ նվազում է արձանագրում սահմանին: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, իր մեջ միշտ էլ վտանգներ պարունակում է, բայց ես ուզում եմ ասել, որ այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են օրինակ՝ 3, 4, 5 տարի առաջ: Եթե հիմա մոնիտորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, լարվածության աստիճանը, կտեսնենք, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում ընդհանրապես լարվածության շատ կտրուկ և էական անկում ունենք, և այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում ևս հետաքրքիր դինամիկա կա: «Ցավոք, լարվածությունն, ընդհանուր առմամբ, շատ ավելի ցածր մակարդակի, բայց կա, շարունակվում է, և, ցավոք, մենք այսօր էլ ունենում ենք զոհեր: Ոչ ոք չի ասում, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ենք հասել, բայց մյուս կողմից կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և ես լավատես եմ, որ այն կզարգանա»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...