Մարուքյանը ՌԴ–ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների հարցով դիմել է իրավասու նախարարներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ համապատասխան պաշտոնյաներին՝ բարձրացնելով ՌԴ–ում բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։ Գրառման մեջ ասվում է.
«Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդրի վերաբերյալ.
Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՌԴ ներքին գործերի նախարար Վ․ Կոլոկոլցևին և աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մ․ Տոպիլինին՝ բարձրացնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։
Հարցը, ինչպես շատերդ քաջատեղյակ եք, վերաբերում է Ռուսաստանի Պետական դումայի կողմից ընդունված օրենքին, ըստ որի՝ հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում (տաքսի, առաքում և այլն)։
Մեր կողմից հիմնավորապես ապացուցվել է, որ նշյալ օրենքը հակասում է ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթներին։ Ընդ որում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նման հակասության դեպքում պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը։
Ըստ այդմ՝ իրավասու նախարարներին խնդրել եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում՝ կիրառելով ոչ թե օրենքը, այլ կիրառման ենթակա պայմանագրի դրույթները։
Սպասենք արդյունքների ․․․»։
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...