Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թերացել է. ՊՆ նախարար
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ իր համար պարզ է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ինչ և ինչպես է կատարվել։
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից եղել են թերացումներ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի թերությունները վերլուծվել են, և մենք քաջատեղյակ ենք դրանց մասին»,–ասաց նա։
Հարցին, թե պատրա՞ստ է այցելել Ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, նախարարը պատասխանեց` այո, սակայն իրեն դեռ չեն հրավիրել։
Ճշգրտմանը, թե ստացվում է` ՊՆ–ի համար ամեն ինչ պարզ է և քննիչ հանձնաժողովը քայլեր է անում, որպեսզի հանրությա՞նը ներկայացնի դեպքերի մանրամասները, Տոնոյանը պատասխանեց` կարելի է այդպես ասել։
«Ինձ համար պարզ է` ինչ է կատարվել ու ինչպես է կատարվել։ Մյուս կողմից, ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներից հետո Ապրիլյան պատերազմի մասին հանրության մեջ առկա բոլոր ասեկոսեները կփարատվեն։ Ես ակնկալում եմ նաև, որ նման հանձնաժողով մյուս կողմում լինի»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ մայիսի 20-ին: Խոսելով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ նա նշել էր, թե հասունացել է 2016–ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 5–ին լրագրողներին հայտնել էր, որ ՊՆ աշխատակիցներ են հարցաքննվել։
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է չարտերային չվերթով մեկնել ԱՄՆ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է
«Մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան, որովհետև մեզ համար կարևոր է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը»,- ֆեյսբուքյա...