Այլ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ճապոնիայում այրվել է Սուրիի ամրոցը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ճապոնիայում այրվել է Սուրիի ամրոցը
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերականգնել Օկինավա պրեֆեկտուրայում գտնվող Սուրիի ամրոցը, որի շատ շինություններ նախօրեին հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էին:  Այս մասին…

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերականգնել Օկինավա պրեֆեկտուրայում գտնվող Սուրիի ամրոցը, որի շատ շինություններ նախօրեին հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էին:

 

 Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, գրում է ria.ru-ն:

 

«Այս եղելությունը մինչև մեր սրտի խորքը ցավ է պատճառում մեզ: Կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի դրա վերականգնման համար»,- ընդգծել է նա:

 

Խոշոր հրդեհը բռնկվել է լույս հինգշաբթի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սուրիի ամրոցում՝ ամբողջությամբ ոչնչացնելով յոթ շինություն, ներառյալ՝ համալիրի գլխավոր շենքը: Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 02:40-ին:

 

Հրշեջ ծառայությունների աշխատակիցների կարծիքով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է ամրոցի գլխավոր շենքում:

 

Ճապոնիայի Օկինավա հարավային պրեֆեկտուրայում գտնվող Սուրիի ամրոցը Ռյուկյու պետության գոյության ժամանակ եղել է միապետների նստավայրը։ Ամրոցի կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Համալիրի ընդհանուր մակերեսը 46,17 հազար քառակուսի մետր է։

 

Ամրոցն ավերվել է ԱՄՆ-ի ավիացիայի կողմից 1945 թվականին, սակայն վերականգնվել և վերաբացվել է 1992 թվականին: 2000 թվականին Սուրիի ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250