ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», նռնակ և ապօրինի այլ զենքեր են հանձնվել
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ոստիկանության Արտաշատի բաժին եկած 48-ամյա տղամարդը, որը Մասիս քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։
Մովսես գյուղի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Տավուշի բաժին է բերել ապօրինի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են պապին։
Ոստիկանության Կենտրոնական բաժին եկած 79-ամյա կինն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց համարանիշերի մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջներին
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել համացանցում քննարկվող տեսանյութի վերաբերյալ:Մասնավորապես ասվում է. «Պարզաբա...